Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
31.10.2026,
23:00
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Facebook–յան իր էջում։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

