Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի․ ե՞րբ դրանք կրկին կգործարկվեն
31.10.2026,
16:21
Մայիսից Երևանում շահագործվել է 35 շատրվան՝ զովություն ու հաճելի մթնոլորտ պարգևելով երևանցիներին և քաղաքի հյուրերին
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսից Երևանում շահագործվել է 35 շատրվան՝ զովություն ու հաճելի մթնոլորտ պարգևելով երևանցիներին և քաղաքի հյուրերին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս», – նշվում է հաղորդագրության մեջ։

