Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են գրանցվել, փրկարարները հեռացրել են մոտ 27 տոննա ջուր
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով կատարել են ջրահեռացման աշխատանքներ՝ հեռացնելով ընդհանուր մոտ 27տ ջուր, միևնույն ժամանակ, իրականացրել են հերթապահություն՝ մինչ կոմունալ ծառայությունների մոտենալը։

