Ուշադրություն․ 36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջանում և Կոտայքի մարզի որոշ գյուղերում

02.11.2026, 20:37
36 ժամով կջրազրկվեն Երևանի 3 վարչական շրջաններն ամբողջությամբ
Ուշադրություն․ 36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջանում և Կոտայքի մարզի որոշ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը զգուշացնում է, որ 36 ժամով կջրազրկվեն Երևանի 4 վարչական շրջաններն և Կոտայքի մարզի որոշ գյուղերը։

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Պաշտպանության նախարարության շենքի,

  • Նորք-Մարաշ վարչական շրջանի,

  • Ավան վարչական շրջանի,

  • Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբանցքների,

  • Կոտայքի մարզի` Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Ջրվեժ գյուղը ամբողջությամբ, Ա, Բ, Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասերի, Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի: