«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար. քաղաքապետարան
02.11.2026,
21:13
Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման ա շխատանքները կշարունակվեն
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։ Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման ա շխատանքները կշարունակվեն»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

