ՀՀ-ի մշակույթի օրեր՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հրձիգ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր, պարաբազկամարտիկ Սարգիս Ստեփանյանը՝ ոսկե մեդալակիր, շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք նախորդ շաբաթվա լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
ՀՀ-ն ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող։
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ից 6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը։
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, պարաբազկամարտիկ Սարգիս Ստեփանյանը ոսկե մեդալ է նվաճել Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում։
Հայկական դիցաբանության Արալեզ թևավոր շնից մինչև Arcane-ի աշխարհ․ ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում «ՌեԱ» փառատոնում։
Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում 17-րդն է:
2026 թ.-ի նոյեմբերի 9-ից 16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։

