Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է (ՎԻԴԵՈ)
07.11.2026,
10:27
Օրինազանց վարորդների համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է, փոխանցում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Դրանց բացակայության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի։ Օրինազանց վարորդների համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

