Նոյեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին երթևեկի փոփոխություններ կլինեն. Ճանապարհային դեպարտամենտ
06.11.2026,
18:25
Փոփոխությունները պայմանավորված են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերի տեղակայման աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, ժամանակ առ ժամանակ կկատարվեն ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ փոփոխությունները պայմանավորված են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 9.6-րդ կմ-ում՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերի տեղակայման աշխատանքներով։

