Սպասվում են անձրև և ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով

06.11.2026, 16:35
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ՝ անձրևի, ձյան և թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով
Սպասվում են անձրև և ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ՝ անձրևի, ձյան և թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով:

Եղանակը Երևանում

Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Հայաստանի մարզերում

Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 9-ի ցերեկը տեղումներ են սպասվում միայն Սյունիքում։

Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 10-11-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, իսկ նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։