Դավիթ Հովհաննիսյանը 17-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգում

04.11.2026, 18:25
Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ
Դավիթ Հովհաննիսյանը 17-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․     Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում 17-րդն է:

Ինչպես հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան, Հովհաննիսյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 165 կգ: Հրումում մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 195 կգ: Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ:

Նշենք, որ Չինաստանի Նինբո քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Կարդացեք նաև. Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի ԱԱ-ում