Մասամբ կսահմանափակվի «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. քաղաքապետարանը ժամկետ է նշել

04.11.2026, 17:46
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ  շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ կսահմանափակվի «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկը
Մասամբ կսահմանափակվի «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. քաղաքապետարանը ժամկետ է նշել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․     Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումը պայմանավորված է շինարարական աշխատանքներով։