Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

03.11.2026, 21:27
Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Այս մասին հայտնում է ՀՀ Հրաձգության ֆեդերացիան։

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 1-14-ը անցկացվում է հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականի կազմում են ՝ Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանը, Արտյոմ Գրիգորյանը։