Ինչպե՞ս հերթագրել երեխային մանկապարտեզում. փոխվել է առցանց հարթակը (ՎԻԴԵՈ)

03.11.2026, 18:40
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ փոխվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման համակարգը. ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս հերթագրել երեխային մանկապարտեզում. փոխվել է առցանց հարթակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.      Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ փոխվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման համակարգը։

Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, նոյեմբերի 2-ից Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման, հերթին հետևելու և հերթից հրաժարման առցանց ծառայությունները mankapartez.yerevan.am կայքից տեղափոխվել են YES՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ։

«Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել YES հարթակ, գրանցվել կամ մուտք գործել YID միասնական մուտքի համակարգի միջոցով և ընտրել համապատասխան ծառայությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։