254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք (ՖՈՏՈ)

03.11.2026, 18:00
Դեպքերը բացահայտվել են թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում․ ՖՈՏՈ
254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2026թ․–ի 9 ամսվա ընթացքում բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք։

Դեպքերը բացահայտվել են հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում։

114 դեպքից․ 

  • 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ

  • 90-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

  • 114 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանված և թաքցված ծավալը կազմել է 11,744,571.8խմ։

«Միայն 90 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254,458,029.2 ՀՀ դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։