Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով

03.11.2026, 11:53
Հայաստանի ազգային պատկերասրահի նկարներն այսուհետև կվերականգնվեն բոլորովին այլ պայմաններում
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային պատկերասրահի նկարներն այսուհետև կվերականգնվեն բոլորովին այլ պայմաններում:

Grand Candy

Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ, վերականգնման բաժինը կապիտալ նորոգվել է, համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով:

Grand Candy

Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ընդհանուր 54 անուն 316 միավոր սարքեր, գործիքներ ու հարակից պարագաներ: Ինչպես նաև 3 մասնագետ Լիտվայում և ՌԴ-ում վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել:

Grand Candy (3).png

Հայաստանի մշակութային ժառանգության վերակագնմանն ու փրկությանն ուղղված ծրագրի իրականացման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 122 մլն դրամ: