Սպասվում է ձյուն, անձրև ու ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, իսկ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում սպասվում են ձյուն և թաց ձյուն։
Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Եղանակը Երևանում
Մայրաքաղաքում նոյեմբերի 3-ի և 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, նոյեմբերի 5-7-ին, ինչպես նաև նոյեմբերի 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Եղանակը մարզերում
Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, նոյեմբերի 4-ին և 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Նոյեմբերի 5-ի ցերեկը տեղումներ են կանխատեսվում շրջանների զգալի մասում։
Նոյեմբերի 6-7-ին և 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում հանրապետության ողջ տարածքում, իսկ նոյեմբերի 8-ի ցերեկը՝ առանձին շրջաններում։
Նոյեմբերի 6-8-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ արագությամբ։

