800 մլրդ դրամ կհատկացվի Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի իրականացման համար. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 800 մլրդ դրամ կհատկացվի Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման համար:
«Մենք առաջիկայում ընդունելու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը», - ասել է Փաշինյանը կառավարության նիստում:
Վարչապետը հայտնեց, որ շուրջ 7000 ընտանիք արդեն ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր:
«Մեր ծրագրում մենք ֆիքսել ենք ենք 10 հազար թիվը, բայց դրանք մոտավոր հաշվարկներ են», - նշել է Փաշինյանը:
Ավելի վաղ «Արցախ միություն» ՀԿ-ի նախագահ, նախկին ՄԻՊ և Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը ուշադրություն էր հրավիրել Հայաստանի կառավարության նոր ծրագրի վրա, որը նախատեսում է բնակարանով ապահովել Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքների՝ նախկինում հայտարարված 25 հազարի փոխարեն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ 2025 թ.-ին պետական բյուջեից փաստացի հատկացվել է 45.7 միլիարդ դրամ՝ Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցության համար, իսկ 2023 թ.-ից սկսած՝ մոտ 146 միլիարդ դրամ։
Հայաստանի իշխանությունները նախատեսում են Երևանին հարակից համայնքներում բնակվող Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային վկայականը 3 միլիոնից բարձրացնել մինչև 4 միլիոն դրամ։

