Հայ բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են նվաճել Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
09.10.2026,
10:51
Հայ բռնցքամարտիկները դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են նվաճել Բուդվայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում և այսօր կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հակոբ Շարբաթյանը (50 կգ), Էդուարդ Քարամյանը (60 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) 1/4 եզրափակիչում հաղթել են իրենց մրցակիցներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հակոբ Շարբաթյանը 4:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Մակար Հոնչարին: Էդուարդ Քարամյանը նույն հաշվով ուժեղ էր իռլանդացի Քրիստի Ջոյսից, իսկ Ռոմիկ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության է մատնել ռումինացի Սեբաստիան Վառանին:
Կիսաեզրափակչում Հայկ Շարբաթյանի մրցակիցը կլինի լեհ Պետեր Դվոյացկին, Էդուրադ Քարամյանը կմրցի մոլդովացի Ալեքսանդր Բուհենիուչի, իսկ Ռոմիկ Հարությունյանը՝ չեխ Պավել Դուշանեկի հետ։
Երեք մարզիկներն էլ ռինգ դուրս կգան առաջին մրցահերթում։

Կարդացեք նաև. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը