Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
08.10.2026,
18:36
Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Ալեքսանյանին
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Աստանայում նրան կփոխարինի Հայկ Խլոյանը:
Նշենք, որ ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:

