Հայկական կանաչ թեյում հայտնաբերվել են ԵՄ-ում արգելված պեստիցիդի մնացորդներ․ Լատվիան արգելել է ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Լատվիան արգելել է հայկական կանաչ թեյի ներմուծումը ԵՄ պեստիցիդների պատճառով:
Լատվիայի Սննդամթերքի և վետերինարիայի ծառայությունը (PVD) սահմանային վերահսկողության ընթացքում հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում արգելված տոլֆենպիրադ պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ լյամբդա-ցիգալոտրինի և տիամետոքսամի առավելագույն թույլատրելի մնացորդային մակարդակի գերազանցում:
Նշված ապրանքի ներմուծումը Եվրոպական Միություն արգելված է, հայտնում է լատվիական կարգավորող մարմինը:
Հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սննդամթերքի և կերերի վերաբերյալ ԵՄ արագ արձագանքման համակարգում (RASFF):
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

