Երևանյան լճի մաքրման և բարեկարգման հարցում դիտարկվում է Պեկինի փորձը

19.10.2026, 15:21
Երևանում քննարկվել է Երևանյան լճի մաքրման հարցում Պեկինի փորձի կիրառման հնարավորությունը
Երևանյան լճի մաքրման և բարեկարգման հարցում դիտարկվում է Պեկինի փորձը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում քննարկվել են Երևանյան լճի բնապահպանական խնդիրները, տարածքի բարեկարգման ծրագրերը, ինչպես նաև գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձի կիրառման հնարավորությունները։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը։

Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ\պ Սիրարփի Հայկազյանը։ 

Ներկայացվել են լճի ջրի որակին, ջրամբարի սեյսմակայունությանը և նստվածքների մաքրմանն առնչվող հիմնախնդիրները։ Ներկայացվել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեկարգման հայեցակարգը՝ Երևանյան լիճն ու հարակից տարածքն ավելի մաքուր, բարեկարգ և գրավիչ դարձնելու նպատակով։ 

Քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները։