Միրզոյանը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության միակ երաշխիքը

21.10.2026, 14:55
ԱԳ նախարարը նշել է՝ որն է Ադրբեջանի հետ խաղաղության միակ երաշխիքը
Միրզոյանը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության միակ երաշխիքը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության միակ երաշխիքը։

«Ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը կպահի խաղաղությունը, կստորագրի համաձայնագիրը։ Երաշխիքը փոխշահավետությունն է, այլ երաշխիք չկա։ Այն, ինչ հասկանում են մարդիկ երաշխիքներ ասելիս, մեր աշխարհում այսօր այդ երաշխիքները չեն գործում, դրանք թղթի կտոր են», - հայտարարել է Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։

Նրա խոսքով՝ կա միայն մեկ իրական երաշխիք՝ շահը։

«Երկու պետություն շահ ունե՞ն իրար հետ առևտուր անելու՝ ունեն։ Շահ ունե՞ն պատերազմելու, այսինքն՝ շահ չունեն համակեցության հարաբերությունների, ուրեմն չունեն այդ շահը, չի լինում հարաբերություններ կամ լինում է, վատագույն դեպքում, պատերազմ։ Հետևաբար երաշխիքը շահն է։ Մենք շահ ունենք, մենք չենք ուզում պատերազմ, մենք ուզում ենք խաղաղություն և համագործակցություն։ Ադրբեջանից լսում ենք նույնը», - նշել է Միրզոյանը։