Բարձր աշխատավարձի խոստումով Հայաստան են բերել, խլել անձնագրերն ու ստիպել կիբերհանցագործություններ կատարել․ թրաֆիքինգի դեպք է բացահայտվել

22.10.2026, 21:15
Երևանի հյուրանոցներից մեկում 41 օտարերկրացի ներգրավված է եղել կիբերհանցագործությունների մեջ
Բարձր աշխատավարձի խոստումով Հայաստան են բերել, խլել անձնագրերն ու ստիպել կիբերհանցագործություններ կատարել․ թրաֆիքինգի դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու, նա կալանավորվել է, հայտնում է ոստիկանությունը։

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ 

Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչահին հափշտակություններ։ 

Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է։