Վաղվանից կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

22.10.2026, 18:28
Կգործի տարհանիչ․ ՍԽԵՄԱ
Վաղվանից կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

mycollages-2026-10-22_18-28-05.jpg