Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին. Փաշինյանը՝ ադրբեջանցու ՀՀ սահմանը հատելու մասին

22.10.2026, 13:45
Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին, ասել է Փաշինյանը
Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին. Փաշինյանը՝ ադրբեջանցու ՀՀ սահմանը հատելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով ադրբեջանցու՝ ՀՀ սահմանը հատելու մասին հարցին, ասել է Փաշինյանը։

«Կրակեի՞ն, սպանեի՞ն ։ Այդ մարդուն Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ աշխարհում չկա այդպիսի մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մարդը չկարողանա անցնել։

«Մարդը անցել է, պետք է վերադարձնենք իրենց»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 

«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,-նշվել է հաղորդագրության մեջ։

ԶԼՄ-երի տեղեկություններով Ադրբեջանի քաղաքացին հովիվ է։