Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աճառյան փողոցում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն», - հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է։

