Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

27.10.2026, 16:17
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։

Դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, որը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։

Կարդացեք նաև․ Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ