Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ու Չեռնոգորիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին

06.10.2026, 00:58
Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ու Չեռնոգորիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայում մրցեց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի հետ։ Թիմերը գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի, փոխանցում է Ֆուտբոլի ֆեդերացիան։

 86-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։ Նարեկ Հովհաննիսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ստեֆան Լոնչարը։

 Խմբի մյուս խաղում Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լատվիային։ Այս տուրից հետո Չեռնոգորիան 10 միավորով գլխավորում է C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Կիպրոսը երկրորդ տեղում է, իսկ մեր ընտրանին՝ 4 միավորով, երրորդն է։ Վերջին հորիզոնականում Լատվիան է։

 Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին։

Նոյեմբերի 12-ին ՀՀ-ն կընդունի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին ՀՀ-ն կհյուրընկալվի Լատվիային։