Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել World Challenge Cup մրցաշարում (ՎԻԴԵՈ)
28.09.2026,
11:05
Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել առաջին հորիզոնականը` հավաքելով 15.200 միավոր։
Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում ՝ հավաքելով 14.533 միավոր։
Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում մեր մարզիկները մասնակցել են հետևյալ կազմով.
-Արթուր Ավետիսյան
-Համլետ Մանուկյան
-Գագիկ Խաչիկյան

