Հրապարակվել են Հայաստանում նոր կենսաչափական անձնագրեր տրամադրող 14 գրասենյակների հասցեները (ՎԻԴԵՈ)

05.10.2026, 19:19
ՆԳՆ-ն հրապարակել է Հայաստանում նոր կենսաչափական անձնագրեր տրամադրող 14 գրասենյակների հասցեները. ՎԻԴԵՈ
Հրապարակվել են Հայաստանում նոր կենսաչափական անձնագրեր տրամադրող 14 գրասենյակների հասցեները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով։

Ինչպես հայտնում է ՆԳՆ  հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը, կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։

Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

ԵՐԵՎԱՆ

• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3

• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62

• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ)

• Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,

Արմավիրի մարզում՝ Արմավիրում,

Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,

Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,

Շիրակի մարզում՝ Արթիկում,

Արարատի մարզում՝ Արարատում։

Կենսաչափական համակարգի ներդրման մասին

2024 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիներին նոր նմուշի նույնականացման քարտեր (ID-քարտեր) և կենսաչափական անձնագրեր տրամադրելու մասին։

Անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծմամբ զբաղվում է մրցույթում հաղթած ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à r.l. կոնսորցիումը։

2025 թվականի ապրիլին Հայաստանում համաձայնագիր է ստորագրվել այդ կոնսորցիումի կողմից ստեղծված HAYPASS ընկերության հետ, որը զբաղվում է երկրում կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի համակարգի ենթակառուցվածքի ներդրմամբ։

Կենսաչափական համակարգի ներդրումը ԵՄ հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման շրջանակում իրականացվող բարեփոխումների ուղղություններից մեկն է։