Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն իր նորամուտն է նշել Եվրագավաթում

01.10.2026, 11:32
ՀՀ ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը «Բալկան Բոտևգրադի» կազմում նորամուտն է նշել Եվրագավաթում
Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն իր նորամուտն է նշել  Եվրագավաթում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը «Բալկան Բոտևգրադի» կազմում նորամուտն է նշել Եվրագավաթում, փոխանցում է ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիան։

Մրցաշարի առաջին տուրում բուլղարական ակումբը Գերմանիայում մրցել է «Ռատիոֆարմ Ուլմի» հետ։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 98։84 հաշվով։

Մելիքյանը խաղադաշտում անցկացրել է 17 րոպե՝ վաստակելով 4 միավոր, կատարելով 8 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

«2026/27 մրցաշրջանում Մելիքյանը տարբեր մրցաշարերում կներկայացնի երկու բուլղարական ակումբ. Եվրագավաթում հանդես կգա «Բալկան Բոտևգրադի», իսկ Բուլղարիայի առաջնությունում՝ «Բոտև 2012»-ի կազմում»,-նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև. Միջազգային ֆուտբոլային կրթություն. Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան (ՖՈՏՈ)