Հայաստանում սեպտեմբերին ամենաշատը թանկացած 10 սննդամթերքը (ՑԱՆԿ)
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ աճել են 6,2%-ով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 0,1%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերքներ, որոնք 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ ամենաշատն են թանկացել․
-Ձու՝ +23,8%
-Տավարի միս՝ +21,5%
-Կակաո՝ +16,8%
-Ոչխարի, գառան միս՝ +15,6%
-Ցորենի ձավար՝ +12,4%
-Հնդկաձավար՝ +10,6%
-Արևածաղկի բուսական յուղ՝ +9,5%
-Թթվասեր՝ +8,8%
-Պաստերիզացված կաթ՝ +8%
-Պանիր՝ +7%
Միևնույն ժամանակ, էժանացել են թարմ իշխանը (-18,1%), լոբին (-4,1%), բրինձը (-3,9%), ոսպը (-3,7%), կարագը (-3,5%) և խոզի միսը (-0,9%)։
Սննդամթերքի գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները՝ հղումով։

