Այսօր Երևանում և 3 մարզերում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին գազամատակարարումը կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։
Անջատումները կապված են պլանավորված աշխատանքներով։ Մայրաքաղաքի որոշ հատվածներում գազամատակարարումը կդադարեցվի մինչև հոկտեմբերի 16-ի երեկոյան:
Երևան
Արաբկիր - հոկտեմբերի 15-ից, ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը, ժամը 22:00-ն, գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝
- Ղափանցյան փողոցի առանձնատների գազասպառողներ,
- Ռիգայի փողոցի 1-ին փակուղու թիվ 1-ից մինչև 1/5 առանձնատներ,
- Արաբկիրի 17-րդ փողոցի (Լ.Խեչոյան) թիվ 1-ից 12 առանձնատներ,
- Արաբկիրի 19-րդ փողոցի (Դ.Հովհաննես) թիվ 2, 4, 6 բազմաբնակարան շենքերի, թիվ 1-ից 17 առանձնատներ,
- Արաբկիրի 21-րդ փողոց (Ռ.Սևակ) թիվ 1, 10 բազմաբնակարան շենքեր, թիվ 7/2-ից 22/2 առանձնատներ,
-Արաբկիրի 23-րդ փողոցի (Հ.Թամրազյան) թիվ 15 բազմաբնակարան շենք, թիվ 1-ից 17 առանձնատներ,
-Արաբկիրի 25-րդ փողոցի (Ս. Չիլոյան) թիվ 2, 2/1 բազմաբնակարան շենքեր, թիվ 3-ից 12 առանձնատներ,
-Արաբկիրի 27-րդ փողոցի (Մ.Մարգարյան) թիվ 1/6 բազմաբնակարան շենքի, թիվ 2-ից 6 առանձնատներ
Կդադրեցվի նաև մոտակա գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Կոտայքի մարզ
Հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն գազամատակարարումը, կդադարեցվի՝
- Աբովյան քաղաքում,
-Ջրաբեր բնակավայրոմ։
Կդադրեցվի նաև մոտակա գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Արարատի մարզ
Հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդարարեցվի՝
- Այնթափ բնակավայրում,
- Նոր Խարբերդ բնակավայրի Զոնալ թաղամասում։
Կդադրեցվի նաև մոտակա գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարորւմը։
Սյունիքի մարզ
Հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Քարաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

