Սեպտեմբերին Հայաստան է այցելել տարեսկզբից ռեկորդային՝ ավելի քան 290 հազար զբոսաշրջիկ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 290 016 զբոսաշրջային այցելություն՝ 2025 թվականի սեպտեմբերի 229 124-ի դիմաց, վկայում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալները:
Այսպիսով, տարեկան կտրվածքով զբոսաշրջային հոսքն աճել է 26.6%-ով:
2026 թվականի օգոստոսի համեմատ, երբ գրանցվել էր 227 026 զբոսաշրջային այցելություն, սեպտեմբերյան ցուցանիշն ավելացել է 27.7%-ով՝ դառնալով առավելագույնը ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում:
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 1 757 349 զբոսաշրջային այցելություն, ինչը 1.3%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում (1 734 247):
2026 թվականի ինն ամիսների ընթացքում զբոսաշրջային այցելությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 704 935 (ընդհանուր թվի 40.1%-ը): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 241 002 (13.7%), երրորդում՝ Իրանը՝ 146 340 (8.3%):

