ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան․ նա կմասնակցի COP17-ին
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ժամանել է Հայաստան մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին։
COP17-ը կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը: Համաժողովի հիմնական թեմաները կլինեն կենսաբազմազանության պահպանումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման մոբիլիզացումը և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումը: Փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ի պահպանում մինչև 2030 թվականը:

