«Խոսրովի անտառի» ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերին (ՎԻԴԵՈ)

29.08.2026, 10:21
Բեզոարյան այծերը Հայաստանի լեռնային էկոհամակարգերի բնորոշ և կարևոր ներկայացուցիչներից է. ՎԻԴԵՈ
«Խոսրովի անտառի»  ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․  «Խոսրովի անտառի» ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերին։

Բեզոարյան այծերը Հայաստանի լեռնային էկոհամակարգերի բնորոշ և կարևոր ներկայացուցիչներից է:

«Բեզոարյան այծերի ներկայությունը մեր բնության մեջ ոչ միայն կենսաբազմազանության հարստության ցուցանիշ է, այլև կարևոր է լեռնային էկոհամակարգերի բնական հավասարակշռության պահպանման տեսանկյունից»,-նշվում է արգելոցի տարածած հրապարակման մեջ։