Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն և կքննարկեն Հայաստանի՝ դեպի Եվրոպա կողմնորոշման հարցն ու ընդդիմադիրների կալանքները․ ՌԴ նախագահի օգնական

28.08.2026, 20:27
Երևանի դեպի Եվրոպա կողմնորոշման հարցը կդառնա Պուտինի և Փաշինյանի հանդիպման թեմաներից մեկը
Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն և կքննարկեն Հայաստանի՝ դեպի Եվրոպա կողմնորոշման հարցն ու ընդդիմադիրների կալանքները․ ՌԴ նախագահի օգնական

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի դեպի Եվրոպա կողմնորոշման հարցը կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման թեմաներից մեկը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հանդիպումը նախատեսվում է Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: 

«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ-ին անդամակցությանը՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից: Այս հարցը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծել, և այդ մասին նախագահն ու վարչապետը, անասկած, կխոսեն»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Նա շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ այդ զրույցը տեղի է ունենալու Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային կալանքների ֆոնին, «ընդ որում՝ այն առաջնորդների, որոնք հանդես են գալիս և հանդես են եկել մեր երկրների միջև ավանդական հարևանության ակտիվացման օգտին»:

«Անասկած, այդ թեման կշոշափվի, և, իհարկե, հայկական ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում»,- ասել է Ուշակովը՝ նշելով այն ցավալի փաստը, որ Ռուսաստանին համակրող քաղաքական գործիչները ճաղերի հետևում են: