Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները Հայաստանը ՌԴ–ի վրա չի «գցում»․ Փաշինյան

27.08.2026, 12:44
Մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք «գցում»։ Մենք թափանցիկ, հրապարակային, ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հայտարարել է Փաշինյանը
Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները Հայաստանը ՌԴ–ի վրա չի «գցում»․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները Հայաստանը Ռուսաստանի վրա չի «գցում»։

«Մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք «գցում»։ Մենք թափանցիկ, հրապարակային, ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում»,– ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները լուծելու փոխարեն կողմերը դրանք միմյանց վրա են բարդում։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հարգում է ուրիշների դիրքորոշումները և հարգանք է ակնկալում նաև իր դիրքորոշումների վերաբերյալ։