Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, քննչական մարմինը կարող է դիմել դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել նրա՝ նախագահի պաշտոնում ունեցած լիազորությունների հետ կապված, լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը:
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ապօրինի գույքի ձեռքբերման գործով քննվող քրեական վարույթի շրջանակում երեքշաբթի առավոտյան ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Գերատեսչության տվյալներով՝ նրանք և մյուս ձերբակալվածները կարող են առնչություն ունենալ հնարավոր հանցավոր սխեմաներին։ Լևոն Քոչարյանի տանը և Քոչարյանների ընտանիքի հետ կապվող բիզնեսներում իրականացվում են խուզարկություններ։
«Ենթադրվում է, որ քննչական մարմինը դատարան կներկայացնի նրան կալանավորելու միջնորդություն: Այս պահին լրացուցիչ մանրամասներ հայտնել չեմ կարող», - նշել է Օրբելյանը:

