Ավտովթար` Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

25.08.2026, 12:29
վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն
Ավտովթար` Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 16։30-ի սահմաններում Բավրա-Գյումրի-Երևան ավտոճանապարհի 114-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Ն. Կ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 35-ամյա Գ. Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։