Ավտովթար՝ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

25.08.2026, 10:14
Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են
Ավտովթար՝ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։