ԶԼՄ-ները գրում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանին հետ կանչելու ծրագրերի մասին. Փաշինյանի մամուլի ծառայությունից պատասխանել են (ԲԱՑԱՌԻԿ)

21.08.2026, 12:22
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն ստանալու  համար դիմել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանին
ԶԼՄ-ները գրում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանին հետ կանչելու ծրագրերի մասին. Փաշինյանի մամուլի ծառայությունից պատասխանել են (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Մի շարք ԶԼՄ-ներ ուրբաթ հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանին։

«Հենց որ այս կապակցությամբ լինի պաշտոնական տեղեկատվություն, այն կհրապարակվի», - հայտարարել է Հարությունյանը։

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել ՀՀ նախագահի 2024 թ.-ի օգոստոսի 15-ի հրամանագրով։