Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները

09.10.2026, 09:57
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքմենստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:

Ինչպես տեղեկացում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:

Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: