Արարատի մարզում ընթացքի ժամանակ Mercedes-ում հրդեհ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի և վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը կրակ և ծուխ է նկատել, կանգնել է ու փորձել մարել այն, սակայն կրակը շատ արագ է տարածվել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

