15–ամյա ծանրամարտիկ Գրիգոր Աղավելյանը ոսկե մեդալ է նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
21.08.2026,
21:15
15–ամյա ծանրամարտիկ Գրիգոր Աղավելյանը՝ Եվրոպանի առաջնության ոսկե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն առաջին մեդալն է նվաճում ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը մրցապայքարի մեջ են մտել մինչև 15 տարեկան տղաները, հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ընտրանու կազմում Գրիգոր Աղավելյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 83 կգ ու 85 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 110 կգ: Այս ձևում Աղավելյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Երկամարտի 198 կգ արդյունքով` Գրիգոր Աղավելյանը 4-րդն է:

