Հայ ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին Բրատիսլավայում ընթացող Մ20 աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
17.08.2026,
17:30
Առաջնության քառորդ եզրափակչում նա 13:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մուրադ Ալիևին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 13:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մուրադ Ալիևին։
Մխիթարյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կպայքարի եզրափակչի ուղեգրի համար, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Օգոստոսի 16-ից 23-ը Բրատիսլավայում անցկացվող առաջնությանը մասնակցում է Հայաստանի 20 մարզիկ։
Տեսանյութը՝ այս հղումով։