Պատմական արդյունք. Էդգար Պապոյանը ոսկե մեդալ է նվաճել փողոցային վորքաութի աշխարհի առաջնությունում

17.08.2026, 15:52
17-ամյա մարզիկը հաղթել է միջին քաշային կարգի Freestyle մրցաձևի եզրափակչում
Պատմական արդյունք. Էդգար Պապոյանը  ոսկե մեդալ է նվաճել փողոցային վորքաութի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը ներկայացնող Էդգար Պապոյանը  Ռիգայում օգոստոսի 13-ից 15-ը անցկացված փողոցային վորքաութի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, հայտնել է Sportaran-ը։

17-ամյա մարզիկը հաղթել է միջին քաշային կարգի Freestyle մրցաձևի եզրափակչում՝ առաջ անցնելով Ուկրաինայի և Իսրայելի ներկայացուցիչներից։

Հայաստանի համար սա պատմական արդյունք է․ Պապոյանը դարձել է երկրի առաջին ներկայացուցիչը, որը վորքաութ մարզաձևում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

2026 թ.-ի աշխարհի առաջնությանը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցել են ավելի քան 170 մարզիկներ՝ ավելի քան 50 երկրներից։

Եզրափակիչ մրցումները կայացել են օգոստոսի 15-ին։

Կարդացեք նաև. Երեք հաղթանակ մեկ օրում․ հայաստանցի 3 բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում են