Ռոնալդուի և Ջորջինայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել իրենց տան հյուրասենյակում. Vogue-ը լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17.08.2026, 15:21
Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Պորտուգալիայում գտնվող նրանց տան հյուրասենյակում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Ռոնալդուի և Ջորջինայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել իրենց տան հյուրասենյակում. Vogue-ը լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Պորտուգալիայի Կասկայշ քաղաքում գտնվող նրանց տան հյուրասենյակում, հայտնում է Vogue-ը։

Պարբերականը հրապարակել է զույգի հարսանիքի բացառիկ լուսանկարները և ներկայացրել արարողության մանրամասները։

Հարսանիքը կայացել է օգոստոսի 11-ին՝ Ռոնալդուի և Ռոդրիգեսի առաջին հանդիպման տասներորդ տարեդարձի օրը։ Արարողությունն անցկացվել է ընտանեկան նեղ շրջանակում՝ զույգի երեխաների մասնակցությամբ։


«Մենք որոշեցինք դա անել այստեղ՝ մեր տան հյուրասենյակում, որտեղ նախաճաշում, ճաշում և ընթրում ենք, և որտեղ անցնում է մեր իրական կյանքը»,– Vogue-ին ասել է Ռոդրիգեսը։

Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է, որ 30 տարի անց երեխաները հիշեն, որ այդ սեղանի շուրջ տեղի է ունեցել ընտանիքի համար կարևոր իրադարձություն՝ իրենց ծնողների ամուսնական երդումը։

Ռոնալդուն և Ռոդրիգեսը հարսանեկան հանդերձանքի համար ընտրել են Gucci-ն, քանի որ նրանք ծանոթացել են 2016 թվականին Մադրիդի Gucci խանութում, որտեղ Ռոդրիգեսն աշխատում էր որպես վաճառողուհի։

Ըստ Vogue-ի` արարողությունից հետո նրանք ուղևորվել են Ֆատիմայի Աստվածամոր սրբավայր՝ փակ մատուռում օրհնություն ստանալու։

 


Կարդացեք նաև․ 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հեյդեն Պանետիերին