Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ

17.08.2026, 12:50
Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ
Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, հայտնում է գերատեսչությունը։

«Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ», - նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմից հայտնում են, որն վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը։