Երեք հաղթանակ մեկ օրում․ հայաստանցի 3 բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում են (ՖՈՏՈ)
17.08.2026,
10:26
Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաղթարշավը Եվրոպայի առաջնությունում․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երեք մարզիկ` երեք հաղթանակ` Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը։ Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներ դուրս են եկել 1/4 եզրափակիչ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Սամվել Սիրամարգյանը իրեն հատուկ տոտալ առավելությամբ պարտության է մատնել ռումիանցի Գեորգի Սեբաստիանին։ Ընդ որում Սիրամարգյանը մրցակցին երեք անգամ նոկդաունի է ենթարկել` հաղթելով բացահայտ առավելությամբ։
Վահրամ Դովլաթբեկյանը ռևանշի է հասել իսպանացի մրցակցի նկատմաբ, որին ամիսներ առաջ զիջել էր Վրաստանում։
Տպավորիչ հաղթանակ է տոնել նաև Սուրեն Կատվալյանը, որը պարտության է մատնել մոլդովացի մրցակցին։

